Համբարձման տոնը` Գեղարդավանքի ուխտի օր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը (այս տարի հունիսի 2-ին) հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության: Համբարձման տոնը Գեղարդավանքում կսկսվի Առավոտյան ժամերգությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու Սուրբ մասունքի զորությանը, այնուհետեւ Աստվածամուխ Գեղարդով կկատարվի անդաստանի կարգ:
Վերջում կկատարվի մատաղի օրհնություն, կլինի ժողովրդական երգ ու պար:
Տարեցների համար նախատեսված ավտոբուսները Գեղարդավանք կմեկնեն հունիսի 2-ին, 8.30-ին, Կոնսերվատորիայի շենքի առջեւից: